Ես շատ եմ սիրում ընթերցել կենդանիների մասին։Ես առաջարկում եմ կարդալ շատ կենդանիների մասին, որովհետև պետք է իմանալ կենդանիների մասին, որպեսզի վտանգի ժամանակ միշտ կարողանանք մեզ կառավարել, օրինակ, եթե մենք նկատենք մի կենդանի, որի մասին տեղեկություն չիգիտենք, և նա հարցակվի մեր վրա, ապա ի՞նչ ենք անելու։Շատ այդպիսի կենդանիներ կան, այդ իսկ պատճառով պետք է զգույշ լինել։Ես չունեմ ինչ-որ ընտրված կենդանին, որի մասին ես սիրում կարդալ, դա կարող են լինել տարբեր կենդանիներ, ես կուզենայի ուսումնասիրել տարբեր կենդանիներին, այլ ոչ-թե միայն մեկով ավարտեի։
Category: Մայրենի 5
Գործնական քերականություն
Posted on 06.08.2019 by magnifier4
Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։
Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։
Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։
Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար
հոմանիշով:
Նրան աշխատանքից փրկեցին (ազատեցին), որովհետև անպատասխանատու էր ու ցրված: Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները (երանգները) կան: Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր (խիտ) բազմության մեջ: Ընկերները երկու օր առաջ մառաել (վիճել) էին ու հաշտվելու փորձեր էին անում:(Առատ) Բերրի խոստումներ տվեց ու գնաց:
Գրի՛ր մեկ բառով։
ա. Սիրում է իր հայրենիքը:Հայրենասեր։
բ. Միշտ ճշմարիտ է խոսում:Ճշմարտախոս։
գ. Ինքն իր վրա վստահ է:Ինքնավստահ։
դ. Սիրում է երաժշտություն:Երաժստասեր։
ե. Իր պարտականությունները ճանաչում է:Պատրաճանաչ։
զ. Ինքն իրեն շատ է հավանում:Ինքանհավան։
է. Գաղտնիքը պահել գիտե:Գաղտնապահ։
զ. Նուրբ ճաշակ ունի:Նրբաճաշակ։
Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։
Պռոշ-շրթունք, էգուց-շուտով, տկլոր-մերկ, բարիշել-հաշտվել, ջահել-երիտասարդ, պոզ-եղջյուր, սապոն-օճառ, դոշակ-ներքնակ, լղար-գործավար:
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ականջօղ, աղբյուր, աղոթք, ամբողջ, վերելակ, արդուզարդ, խեղդել, կմախք, թղթադրամ, հոգնել, մաղթել, տարօրինակ, հնօրյա, օվկիանոս, բարձր, ամանօրյա, թխվածք, ութսուն։
Մայրենի Ստուգատես 2024
Մայիսի 16-20
Լեզվական կարողություններ և հմտություններ
1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․
Առավոտյան ես արթնանում եմ և ելնում եմ անկողնուց, գնում եմ լոգարան, որպեսզի մաքրեմ երեսս և ատամներս, ինձ ասում են, որ նախաճաշը պատրաստ է, և ես գնում եմ այն ուտելու։Իմ հայրիկն և ես ուղեվորվում ենք դպրոց, նա կանգնեցնում է իր ավտոն, որպեսզի ես ելնեմ, նա ինձ տալիս է գումար հաց ուտելու համար, եթե սովածանամ, հասնում եմ դպրոց, մասնակցում եմ ընդհանուր պարապմունքին և սկսում են դասերը։Դասերից հետո ես գնում եմ դասապատրաստման։Երբ ավարտում եմ դասապատրաստումս զանգում եմ հայրիկս, որպեսզի նա ինձ տանի տուն։Տուն հասնելուց հետո ինձ բարևում է մայրիկս, գրկում և համբուրում, հարցնում է “Ինչպե՞ս անցավ դպրոցում, քաղցա՞ծ ես, թե ոչ” ես պատմում եմ, թե ինչպես անցավ օրս, և ասում, որ քաղցած չէմ։Ես գնում եմ, հագնում եմ իմ տնային հագուստը և զբաղվում հեռաղոսով։Արդեն գալիս է քիչ-քիչ ցերեկը, և ես սոված եմ լինում, ասում եմ մայրիկիս և նա պատրաստում է ամենահամեղ ուտեստները իմ կյանքւմ։Մենք նստում ենք սեղանի մոտ և սկսում ենք զրուցել հայրիկի և մայրիկի հետ։Հաց ուտելուց հետո, ես գնում եմ նկարելու բնությունը։Նկարս ավարտելուց հետո ես գնում եմ դուրս, որտեղ ես զրուցում և զբոսնում եմ ընկերուհուս հետ։Արդեն գիշեր է, ես վերադարնում եմ տուն և մենք հաց ենք ուտում, զրուցում, ինչից հետո ես խաղում եմ հեռախոսով և քնում։
2․ Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու․․․ մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարիր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։
Իմ հացազրույցը
3․ Տեքստի համար մտածել երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։
Ջ․ Ռոդարի
Ճանապարհորդ կատուն
Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։
Տխուրը ավարտը այն կլիներ, եթե այս կատուն ռոբոտ լիներ, իսկ ծիծաղելի ավարտը այն կլիներ, եթե նա ճոմփորդ լիներ, և նկարահաներ իր ճամփորդությունները սոց-ցանցերում։
Ջանի ՌոդարիՏարօրինակ Հարցեր
Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք՝ գալիս էր ու հարցնում.
-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.
-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:
Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝ ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:
Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ամբողջ,
Երբեք,
Դարձավ,
Անհամ։
2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած
բ/կամակոր
գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ
3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
Վատն- լավ,
Սովորական-յուրահատուկ,
Պարզ-տարօրինակ,
Երկար-կարճ։
4.Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.
ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր
5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.
ա/աչքերը-
բ/ հարցերին-
գ/ դարակները-
դ/ խրճիթ+
6.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
Տղա ընդհակառակ
Դանակ Վատ
7.Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է-ձաձրացնել։
բ/չէր կարողանում-չկարողացավ։
գ/դնեն-դնել։
դ/դարձավ-դարձնել։
8.Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա ————————
ստորոգյալ ——————————
9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.
ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը
10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
Սոխ։
11.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Հակառակ գուլպայով տղա և կեխտոտ շորերով։
12.Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.
ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս
13.Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Գնաց սարի գագաթը, և այնտեղ էլ սկսեց իր հարցերը գրել տետրում։
14.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչու՞ սեղանը աթոռ ունի։
Որպեսզի հարմար լինի սեղանի մոտ աշխատելը և նստել աթոռին։
Ինչու՞ հեռախոսը լար ունի։
Որպեսզի լիցքավորել հեռախոսը և օգտվել նրանով։
Ինչու՞ տունը պատեր ունի։
Որպեսզի մարդիկ ունենան իրենց անձնական տունը։
15.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :
Ինչու՞պատուհանը սեյնակ ունի։
Ինչու՞ մազերը գլուխ ունեն։
Ինչու՞ եղունգներգը մատեր ունեն։
Մայրենի Ստուգատես 2024
1․Ուսումնառության 5 տարիներ
- Ո՞ր դասարանից ես հաճախում Արևելյան դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։
Ես առաջին դասարանից հաճախում եմ Արևելյան դպրոց։
- Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չես մոռանա, ինչո՞ւ:
Ես շատ եմ կարևորում դպրոցի ազատությունը, ուսուցչի և աշակերտի ընկերական հարաբերությունները։ Նաև շատ եմ կարևորում ուսուցիչների ոճային լինելը, շատ եմ կարևորում ընկեր Սյուզիի ոճային լինելը։
- Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որոնք քեզ հետ տանում ես։
Իմ ընկերությունը, գիտելիքը, լավ հարաբերությունը, հարգանքը, ընկերասիրությունը։
- 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
Որպեսզի նրանք լավ սովորեն և չհանձնվեն։
- Արևելյան դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․
Սա իմ ամենասիրելի ծաղիկն է, դպրոցում եմ տնկել ընկեր Գոհարի հետ, այս ծաղիկը գտնվում մեր տանը։
![](https://evahakobyan1.edublogs.org/files/2024/05/IMG_97861-768x1024.jpg)
![](https://evahakobyan1.edublogs.org/files/2024/05/IMG_97851-768x1024.jpg)
- Պատրաստիր 2-3ր տեսանյութ, որը պատմում է Արևելյան դպրոցի միջավայրի մասին։
1 տեսանյութ։
2 տեսանյութ։
- Ծնողներիդ խնդրիր, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն քո ուսումնական գործունեությունը Արևելյան դպրոցում:
Դպրոցում երեխաների օրը անցնում է շատ հագեցած, լի գիտելիքներով։Հաճելի , երբ ուսումնական ծրագրի մեջ է ներառված նաև բնագիտական փորձերը, ուսումնասիրությունները, ճամփորդությունները և արշավները։Ինչպես նաև նկատելի և ողջունելի է, թե ինչպես է դպրոցը երեխաների մեջ սերմանում Հայրենասիրությունը։
Մայրենի Ստուգատես 2024
- Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:
Ամսաթիվ։06.12.2021, ժ. 18:57
- Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչո՞ւ:
Ես ունեմ իմ բլոգում,
Մայրենի Ստուգատես 2024, 5-րդ դասարան,
- Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչո՞ւ եք հավանում:
Ես շատ հավանեցի Գաբրիելլա Գրիգորյանի բլոգը, որովհետև այն շատ գեղեցիկ ձևավորում ունի։
- Գրել ձեր, ինչպես նաև՝ ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:
Ես հետևում եմ իմ բլոգին, և իմ դասերը միշտ այնտեղ հրապարակված է, իսկ իմ ծնողները ամեն գիշեր ստուգում են իմ բլոգը, բլոգային ուսուցման վերաբերյալ նրանք շատ դրական են արտահայտվում և ողջունում են իմ աշխատանքը։
- Կատարել բլոգային հետազոտական աշխատանք
-Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը։
Ես ընրել եմ միջին դպրոցից Էմմա Այվազյանի բլոգը։
-Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ, համառոտ փոխադրել նրա մասին։Գրել, թե բլոգի հեղինակը ի՞նչ առարկա է դասավանդում։
Ընկեր Էմման դասավանդում է քիմիա և բնագիտություն առարկաները, սիրում է իրականացնել բնագիտական փորձեր, բացահայտել շրջակա միջավայրը։
-Ուսումնասիրել բլոգի բաժինները, դուրս գրել այն բաժինները, որոնք քեզ հետաքրքրեցին, ի՞նչը․․․
Ահա ընկեր Էմմայի բաժինները։Ճամբար, ճամփորդություններ, մայրիկի օրագիրը, մասնագիտական զարգացում ինքնակրթություն, նախագիծ, ոսումնական նյութեր, ուսուցչի օրագիր, ստուգատես, քիմիա, քիմիա 7․ առաջրադրանքներ, ՔԻՄԻԱ 8, այլ նյութեր, աշխատողին ուղղված հարցեր-պատասխաններ, առաջադրանքնե․6-րդ դասարան, դասընթացի ծրագիր, թարգմանություններ, իմ մասին, լուսաբանումներ։
-Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի հեղինակը ո՞ւր է ճամփորդել։ Որ ճամփորդական ուղղությունը հավանեցիր։
Ընկեր Էմման ճամփորդել է Սահակ Սահակյանի թանգարան, Բանգլադեշյան զբոսայգիներ, աստղացուցարան և արատես։Ես հավանեցի Բանգլադեշյան զբոսաայգիներ ճամփորդությունը։
-Առանձնացրու մեկ նախագիծ, որ հավանել ես․․․
Ինձ շատ է դուր եկել գունախաղ նախագիծը, որը անցկացվել է 7-րդ դասարանցիների հետ։
-Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։
Մայրենի 30․05․2024
Կարդա՛, ծանոթացի՛ր Ջանի Ռոդարիի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ» փաթեթին, ընտրի՛ր դրանցից մեկը, սովորի՛ր պատմել, մտածի՛ր և գրի՛ր հարցեր ընտրածդ պատմվածքի վերաբերյալ։
Ես կարդացի “Ճանապարհորդ Կատուն”։
Ի՞նչ տեսք ուներ կատուն։
Կատուն ռոբո՞տ էր, թե ոչ։
Դուք սիրու՞մ եք կատուներին։
Ո՞նց կվերաբերվեի այդ կատվի հետ։
Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…
Հետո կանգնում է, լեզու հանում և ծիծաղելով կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:
Ի՞նչ պատասխանեց աղջիկը։
Ի՞նչ մտածեց մարդը բարկանալու ցանկությունից հետո։
Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար» շարքից ընտրի՛ր մեկը, տեղադրի՛ր բլոգումդ, սովորի՛ր շատ լավ կարդալ, ապա մտածի՛ր հարցեր ընտրածդ պատմության վերաբերյալ, հարցերը գրի՛ր պատմության ներքևի հատվածում, դասարանում կուղղես ընկերներդ։ Ըստ ցանկության կարող ես ընտրածդ պատմությունը նկարել և նկարածդ դարձյալ կցել պատմությանը։
Մայրենի․Կանաչ Դաշտը
Հնարագետ ջուլհակը․ Ղ․ Աղայան
2
Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։
Continue reading “Հնարագետ ջուլհակը․ Ղ․ Աղայան”