65. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:
Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ-տեսնել, որ կողքի ուղևորը սիրտը-մարմինը դող ընկած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ-սրտապնդել:
— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է-անիմաստություն,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը-մի քանի օր առաջ բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:
Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Պատի ծեփ դառնալ-սփրթնել, պայման կապել-պայմանավորվել, քիթը կախել-խաբել, բերանը բաց մնալ-զարմանալ, իրեն պատեպատ տալ-անհանգստանալ:
Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր՝ մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում՝ որպես դարձվածք:
Մատը մտցնել բզեզի բույնը, լեզու առնել, մատը կծել, ոսկոր ու կաշի դառնալ, գլուխը յուղել, մատից փուշ հանել, գլխին քար գցել:
Իմ ընկերը մատը մտցրեց բզեզի բույնը և նրան կծեցին։
Իր անիմաստ հարցով նա մատը մտցնում էր բզեզի բույնը։
Եղբայրս 2 տարեկան է, բայց դեռ լեզու չի առել։
Նա ինչ երկու օր է մատը կծել նստել է։
Նա միտ մատը կծում է, երբ մտածմունքներով է։
Մարդիկ գործից ոսկոր ու կաշի են դառնում։
Քույրիկս ոսկոր ու կաշի է դառցել, ոչինիչ չի ուտում։
Իմ ընկերները ուսուսչուհու գլուխը յուղում են։
Իմ գլուխը յուղոտվել է, պետք է լողանալ։
Իմ մայրիկը միշտ մատիցս փուշը հանում է։
Այսօր փուշը մտել է իմ մատի մեջ։
Անբանները իրենց գլխին քար են գցում։
Իմ ընկերուհին միամիտ գլխին քար գցեց։
Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր բոլոր տարբերությունները:
Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՛ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.
— Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:
— Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:
Բարեկամը զարմանում է.
— Կատակո՞ւմ ես:
— Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.
— Էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:
— Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:
Բարեկամի բերանը բաց է մնում.
— Ձե՞ռ ես առնում:
— Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:
Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)
Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.
— Մի՛ լռիր, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)
Բժիշկը պատասխանեց.
— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)
Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)
Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.
— Բերանդ ջուր մի՛ առ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ էն աշխարհն ես ուղարկել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)
Բժիշկը պատասխանեց.
— Երեք հարյուր հազարով պակաս մարդ գրողի ծոցն ուղարկել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)