Հայոց լեզու 29․09․2023

46․Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով մոտ են, բայց ձևով տարբեր, այդ բառերը կարելի է անվանել հոմանիշներ։

47․Ջարդել, փշրել, կոտրել, կտոր-կտոր անել, կոտրատել։

Հավաքել, կուտակել, ժողովել, ամբարել, գումարել։

Հասկանալ, պարզել, կռահել։

Պահել, ծածկել, թաքցնել, քողարկել։

48․Երկիր, պետություն, թագավորություն, կայսրություն։

Մազ, հյուսք, ծամ, վարս, հեր։

Դեպք, եղեկություն, իրադարձություն, միջադեպ։

Արշալույս, ծեգ, այգաբաց, լուսաբաց։

Հայոց լեզու

25․ Վանկը կազմված է բառի մեջ ձայնավորների քանակից։

Վանկում պառտադիր է ձայնավոր հնչյունի առարկությունը։

26․ Ա-րա-հետ, կա-ծան, հե-րոս, բե-րեն-բաց, ար-կա-ծա-յին, ար-դա-րա-դատ, կար-զա-պահ, հեր-թա-կան, մա-տա-կա-րա-րել, ա-զա-տա-սեր։

27․Ա)Տերև, արևմուտք, արևկող, Տաթև։

Բ)Տերեվաթապ, անձրևային, արևոտ, հևալ, բևեռային, ձևական, թևավոր, ուղևոր, սևանալ։

28.Սե-վուկ, թե-թե-վու-թյուն, ան-ձրև, բա-րե-վել, կա-րե-վոր, ար-և-շող, թե-վան-ցուկ, տե-վա-կան, թե-թև։

29․Գլուխ, աստղ, հռչակ, գնացք, վխտալ, անկրկնելի, շրխկան, թռվռալ, կրկնություն, ձեռնտու։

Բառի մեջ վանկարար ը հնչյունը չի գրվում, նա միայն վանկատման ժամանակ է երևում։

30․Կըր-կին, դըռ-նա-բաց, եր-բե-մըն, գըր-քա-յին, կը-րակ, ու-րե-մըն, ծա-նըր, սըր-տա-բաց, զը-վարթ, տըխ-րել, խըմ-բա-վո-րել։

31․Ա)Ար-քա-յա-կան, մե-ծա-նալ, կեն-տրո-նա-նալ, վեր-ջնա-կան, ճեր-մա-կա-թև։

Բ)Հե-վա-սպառ, կե-ղե-վա-պատ, տե-րե-վա-թափ, կա-րե-վո-րել, թե-վա-տա-րած։

Գ)Ան-կրըկ-նե-լի, ան-դն-դա-խոտ, մը-տա-ծել, մըր-ցա-նակ, գտ-նել, ար-կղ։

32․Բաժինը կոչվել է “Հնչունաբանություն” քանի որ դասը հնչյունների է վերաբերվում։

33․Վարագույր, մոծակ, վարսավիր, զանգակ։

34․Գիրքը նյութական առարկա է, որտեղ տպատառ գրվում են տարբեր բանաստեղծություներ, պոյեմներ, վեպեր, և այլն։

Դիմակը դա տերբեր նյութերից պատրաստված մարդու դեմքին հագցվող հատուկ հարմարանք է։Այն կարող է լինել կենդանու տեսքով, հերոսի տեսքով, ինչպես նաև մարդու տեսքով։

Դերասանները մարդիկ են, որոնք աշխատում և ստեղծագործում են թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում, և այլ նման հաստատություններում։

Ընկույզը պայտանման պտուղ , որը ունի համեղ և օգտակար միջուկ։Ընկույզի ծառը ընկուզենին է, այն առատ տերևներով խոշոր ծառ է։

Ժպիտը դեմքի մկանների շարժում է, որը արտահայտում է ծիծաղ, երջանկություն, հաճույք, ինչպես նաև այն կարող է լինել հեգնանք կամ ծաղրանք։

Երեխա է համարվում ծնունդից մինչև չափահաս դարցած մարդը։

35․Հեռախոսը մի միջոց է, որով աշխարհի մի ծայրից մյուս ծայրը հաղորդակցվում են մարդիկ։

Ձայնագրիչի միջոցով կարող են ձայնագրեն զանգը, ձայնը և մարդկանց խոսակցությունները։

Ականջը լսողության և հավասարակշռության օրգան է, որի միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները։

Աղմուկը բարձր ձայներ են, դա կարող է լինել մարդու ձայն, գործարանների աղմուկ, և այլն։

37․Բարդի, հեղուկ, թանձր, կանչել։

38․Բառը նախադասություն և խոսք կազմող միավոր է, կազմված է հնչյունից և վանկից։Այն ունի իմաստ։

39․Առջը գլուխը բարձրացրեց։

Սարի կատարին ինչ որ բան է փայլում։

Այս մարդը խելք չունի։

Գրքի առաջին մասը շատ հետաքրքիր էր։

-Իսկ ո՞վ է ձեր ղեկավարը,-որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին։

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին։

Գերանի ծայրը բռնի՛ր։

40․Ծաղիկը բացվեց և ձգվեց դեպի արևը։Ծաղիկ բառը հիմնական իմաստով է գործածված։

Հառսանիքի բոլոր կենացները ծաղիկներին (նորապսակներին) էին ուղղված։

Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները (գեղեցկությունը)։

Շատ լավ գործ եք սկսել․ սա դեռ ծաղիկն (սկիզբն) է, պտուղները հետո եք տեսնելու։

Իր երկիրը հասնելուց հետո էլ Իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ (սիրուն) տիրուհուն։

41․Բույսերի, ծաղիկների գլուխը համարվում է ծաղիկը։

Բազմիմաստ է համարվում այն բառը, որը ունի մի քանի իմաստ։

42․Որտեղ հաց այնտեղ կաց։

Որտեղ կա հաց վաստակելու միջոց այնտեղ էլ պետք է ապրել։

Այդ աշխատանքով Աշոտը միայն հացի փող կվաստակի։

Այդ հողը, որը կորցրեցինք մեր հաց ու ջուրն էր։

43․Վախից արյունս ջուր դարցավ։

Նրա խոսքերը ջուր էին։

Լավությունը արա քցի ջուրը։

44․Ծաղիկների բույրը (հոտը) ինձ մի հին երգ է հիշեցնում։

Արևելցի կինն ինչու է ծածկում երեսը (դեմքը)։

Զորքը պաշարել (շրջապատել) էր բերդն ու սպասում էր հրամանի։

Թագավորը ժողովել (հավաքել) էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքը ավետիսն (բարի լուրը) ասի։

Անախորժ (տհաճ) պատմության մեջ ընկանք։

Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ օր բացվեց։

45․Մեր թվարկությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների (գյուտերի) շրջանը (փուլը)։

Մարդիկ գտան (հայտնագործեցին), թե ինչպես պետք է պահպանել (պահել) հուրը (կրակը), ինչպես գազաններին (կենդանիներին) յուրային դարցնել (սարքել), քարից ու վոսկորներից զանազան (տարբեր) գործիքներ պատրաստել(սարքել) և վերջապես սկսեցին զբաղվել երկրագործությամբ (հողագործությամբ)։

Русский

1.Проверка заданий флешмоба.
2.Самостоятельная работа.

  1. Составьте словосочетания и запишите их.
    Лёгкий (груз, задача, дорога, жизнь). Горячий (песок, время, чай). Ледяной (поле, улыбка, вежливость, простор). Тёплый (ветерок, встреча, вода). Громкий (выстрел, дело, крик). Холодный (ветер, чай, взгляд, комната). Золотой (кольцо, сердце, руки, браслет).

Лёгкий груз, лёгкая задача, лёгкая дорога, лёгкая жизнь․

Горячий песок, горячее время, горячий чай․

Ледяное поле, ледяная улыбка, ледяная вежливость, ледяной простор․

Теплый ветерок, тёплая встреча, тёплая вода․

Громкий выстрел, громкое дело, громкий крик․

Холодный ветер, холодный чай, холодный взгляд, холодная комната․

Золотое кольцо, золотое сердце, золотые руки, золотой браслет․

2. Прочитайте текст и определите границы предложений. Спишите, разделяя текст на предложения и расставляя завершающие знаки препинания.

Наступили холода․От инея пожелтели берёзки и покраснели осины․ Вода в реке потемнела, холодный осенний ветер обрывал сухие листья и уносил их. Небо часто покрывалось тяжёлыми осенними облаками, моросил мелкий осенний дождь․ Осталась на реке Серая Шейка- это была молодая уточка, у неё было сломано крыло․ Лебеди, гуси и утки начали готовиться к отлёту, Серая Шейка не могла лететь со стаей, она осталась на реке одна и долго провожала глазами улетавшую стаю․ Сначала все летели одной живой кучей, а потом вытянулись
в правильный треугольник и скрылись․ Серая Шейка,  заливаясь слезами, думала: «Неужели я совсем одна Лучше бы Лиса меня тогда съела․»

My hobby

  • What is your hobby?

My hobbies are dancing and singing.

  • How long have you had a hobby?

I like dancing and singing for the last year.

  • Why do people have hobbies?

Some people earn money and other people like to do something.

  • Why did you start your hobby?

I started my hobby because I like to try new things.

  • Can you make money from doing your hobby?

I can make money in the future.

  • Is your hobby safe or dangerous?

Singing is a safe hobby, but dancing can be dangerous.

  • Why do people need hobbies?

People need hobbies because it is cool.

  • How much time can one spend on his/her hobby?

People can spend all their free time.

  • Do you spend money on your hobby?

My parents spend money on my hobby.

  • Does your hobby influence your choice of friends?

My hobby doesn’t influence my choice of friends.

  • Which hobbies are the most expensive?

I think collecting and traveling can be expensive.

  • Which hobbies are the cheapest? Which hobbies cost nothing at all?

I think walking, sleeping, listening to music can be cheap or for free at all.

  • Which hobbies are the most popular in your country?

Singing, reading books and walkink are popular in my coutry.

  • Are there any hobbies you would like to try?

I tried all the hobbies that I wanted.

  • Are there any dangerous hobbies?

For example, take selfies on high buildings can be dangerous.

  • Which hobbies do you think are the most difficult?

In my opinion my hobbies are also difficult.

Մաթեմատիկա 27․09․2023

Պարապմունք 12

Ստուգե՛ք հավասարությունը՝ կատարելով բազմապատկումը։
(բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)
● 87∙9=9∙87 = 783
● 25∙33=33∙25 = 825
● 192∙16=16∙192 = 3072
● 24∙543=543∙24 = 13032

2․ Ստուգե՛ք հավասարությունը:
(բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)

● (8∙3) ∙5=8∙(3∙5)
● (2∙18) ∙4=2∙(18∙4)

● 11∙(8∙9)=(11∙8) ∙9
● 27∙(5∙6)=(27∙5) ∙6

  1. Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը հաշվել
    առավել հարմար եղանակով:
    ● 3∙4∙5 = 4 x 5 = 20 20 x 3 = 60
    ● 25∙4∙7 = 25 x 4 = 100 100 x 7 = 700
    ● 20∙10∙17 = 10 x 17 = 170 170 x 20 =
    ● 38∙24∙5
  2. Կիրառելով բազմապատկման տեղափոխական և
    զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով:
    4∙25∙138
    2∙14∙25∙5
    6∙4∙5∙20
  3. Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով
    բազմապատկումով՝
    ● 290+290+290+290+290+290+290+290+290
    ● 2388+2388+2388
  4. Գործվածքի՝ 36մ երկարություն ունեցող կտորից կարել են
    12միանման թիկնոց։ Քանի՞ մետրգործվածք է անհրաժեշտ 15
    այդպիսի թիկնոց կարելու համար։

25.09.2023

Մայրենի․Կոմիտաս 27․09․2023

  1. Կարդա՛ Կոմիտասի մասին նյութը։
  2. Բլոգումդ ներկայացրո՛ւ Կոմիտասի կյանքի կարևոր փաստերի թվագրությունը։

1.Կոմիտասը ծնվել է է 1869 թ․ սեմպտեմբերի 26, փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։

2․Նրա հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, իսկ մայրը թագուհի Հովհաննիսյանը։

3․Տանը նրանք խոսում էին միայն Թուրքերեն։

4․Երբ-որ նա 6 ամսեկան էր նրա մայրը մահացավ, իսկ 10 տարեկանում հայրը։

5․Կոմիտասին դաստիարակել էր իր հորական տատը, նրա անունը՝ Մաիրամ։

6․Մոր մահը կոմիտասի մոտ վերք թողեց հոգում և նրա առաջինը ստեղծագործությունները նվիրված էին մայրիկին։

7․1875 թ․ Կոմիտասը ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվին։

  1. Պատումով ներկայացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր ինչու ես ընտրել այդ հատվածը։

Ինձ ամենաշատը դուր եկավ հատվածը “Տանը խոսում էին միայն թուրքերեն”, որովհետև ինձ համար զարմանելի էր, թե ինչու էին նրանք խոսում միային Թուրքերեն և չիգիտեն Հայերեն։

Մայրենի․Հայոց լեզու

17.Ա․ Ո վ, յ և, ե յ, և յ է։

Բ․և-յ է վ

Ո-վ օ

Ե- յ է

18․Ա)Սխալ է։

Բ)Ճիշտ է։

Գ)Ճիշտ է։

19․Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավոր են, դրանք են՝ ա, ը, է, ի, ու, օ, իսկ երեսունը՝ բաղաձայն բ, գ, դ, ե, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, մ, յ, ն, շ, ո, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, և, ֆ։

Ո և օ տառերը օ հնչյունի նշաններն են։

Է և ե տառերը է հնչյունի նշաններն են։

Ե և ո, ե-յ է, ո-վ օ։

և-է վ, յ է վ։

20․ 1 բաղաձայններն են, 2 ձայնավորները։

21․ Ա)Սրանք բաղաձայն հնչյուններն են։

Բ)Սրանք ձայնավոր հնչյուններն են։

23․ Արմատ-5 հնչյուն

Երերալ- յէրերալ 7 հնչյուն

Երազ- յէրազ 5 հնչյուն

Որոտ- վօրոտ 5 հնչյուն

Տերև- տէրէվ 5 հնչյուն

Որոշում- վօրոշում 7 հնչյուն

Երևելի — յէրէվէլի 8 հնչյուն

24․Երիտասարդ- 9 տառ, յէրիտասարդ-10 հնչյուն

Ոլոռ-4 տառ, վոլոռ- 5 հնչյուն

Ողնաշար- 7 տառ, վօղնաշար- 8 հնչյուն

Հրշեջ-5 տառ, 5 հնչյուն

Գրքույկ-6 տառ, 6 հնչույն

Բարև- 4 տառ, բարէվ- 5 հնչյուն

Կարևոր- 6 տառ, կարէվոր — 7 հնչյուն

Բաճկոն- 6 տառ, 6 հնչյուն

Ոտք- 3 տառ, վօտք- 4 հնչյուն

Երամ- 4 տառ, յէրամ- 5 հնչյուն

Մաթեմատիկա

18․09․2023

Պարապմունք 9  

1․AB հատվածի վրա նշված է D կետն այնպես, որ AD հատվածի երկարությունը 5 սմ է, իսկ DB-ի երկարությունը՝ 4 սմ։ Որքա՞ն կլինի AB հատվածի երկարությունը։

9 սմ։

2․ AB հատվածի երկարությունը 12 սմ է։ Հատվածի վրա նշել են M կետն այնպես, որ AM և MB հատվածների երկարությունները հավասար են։ Գտնել AM հատվածի երկարությունը։

6 սմ։

3․ Որքա՞ն է A կետի կոորդինատը։ Գտե՛ք A կետից 2 միավոր հեռավորության վրա գտնվող կետերի կոորդինատները։

4․ Թվային ճառագայթի վրա նշե՛ք երկու կետ, որոնց միջև հեռավորությունը 4 միավոր է։

 5․ Տետրում նշե՛ք A, B, C, D կետերը։ Զույգ առ զույգ այդ կետերը միացրե՛ք հատվածներով։ Քանի՞ հատված ստացվեց։ A-ն այդ հատվածներից քանիսի՞ ծայրակետն է։

6․ Գծե՛ք որևէ AB հատված.

ա) Չափե՛ք երկարությունն ու գրե՛ք չափման արդյունքը։

բ) AB հատվածի վրա նշե՛ք M կետն այնպես, որ AM և MB հատվածների երկարությունները հավասար լինեն։ Որքա՞ն են AM և MB հատվածների երկարությունները։

գ) AB հատվածի վրա նշե՛ք K կետն այնպես, որ AK հատվածն ավելի երկար լինի MK-ից։ Չափե՛ք և գրե՛ք AK և MK հատվածների երկարությունները։ դ) Գծե՛ք հատված, որը 1 սմ-ով կարճ է AB հատվածից։

7․  Ի՞նչ կոորդինատներ ունեն ճառագայթի վրա պատկերված կետերը:

8Գծե՛ք կոորդինատային ճառագայթ և նշե՛ք այն կետերը, որոնց հեռավորությունը A(8) կետից.

ա) 6 միավոր է,  բ) 4 միավոր է,  գ) 12 միավոր է,  դ) 8 միավոր է

9․ Թռչկանը գտնվում է կոորդինատային ճառագայթի 28 կոորդինատով կետում։ Ո ՞ր կետերի միջև է գտնվում Թռչկանը, եթե հայտնի է, որ A կետի կոորդինատը 19 է, իսկ C-ինը՝ 23։

Վ․ Սարոյան  «Պատերազմ» 

Պատերազմը մեզ էլ հասավ։Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։
Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։

Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։
Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի:

Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարլին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։
Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։

Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.

— Ես կայզերի գլուխը կկոտրեմ։

Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։

Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով, կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնուտեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածտւթյունը և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու:

Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։

Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:

Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանը ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ու ես իրար կողք էինք քայլում, և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։

Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։

— Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։

Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:

Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.

— Դու գերմանացի՞ ես։

Հերմանն ասաց.

— Այո:

Ւնչ-որ մեկը հարցրեց.

— Դու ատո՞ւմ ես կայզերին։

Հերմանն ասաց.
— Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։

Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։

Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.

— Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։

Եվ նա բղավեց.

— Ոչ, ես ձեզ եմ ատում։

Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։

Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.

— Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։

Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.

— Ի՞նչ:

Ես մի անգամ էլ հարցրի.

— Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։

Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:

— Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

Հարցեր

  • Պատմվածքի հեղինակը ամերիկացի գրող՝ Վիլյամ Սարոյանն է։ Օգտվելով համացանցից Սարոյանի կյանքի մասին նյութ պատրաստիր։
  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:

Պատերազմ ասելով ես հասկանում եմ, որ մարդիկ իրար չէն ընդունում, կռիվ ունեն իրար մեջ, իրար չէն հասկացել։

  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:

Սերը այն է, երբ քեզ դուր է գալիս մարդը, նրա հոքին, շբվելու ձեվը, դուք իրար հասկանում եք։

  • Ե՞րբ և ինչո՞ւ են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ