ENGLISH

Բայերը գրեք ներկա անորոշ ժամանակով, հիշեք, որ 3֊րդ դեմք եզակի թվում բային ավելանում է ֊s, -es-վերջավորությունը։ օրինակ` He plays the piano. 1. I… (love) you.2. Ron… (speaks) serious.3. She is (goes) to school every day.4. We (like) tomatoes.5. The boy…. (wants) to play.6. You …..(need) to sleep.7. They …..(agree) with me.8. She …..(hears) something strange.

Հետևյալ նախադասությունները դարձրեք հարցական, ժխտական (անցյալ ժամանակ֊Past tense, օրկնակ` They worked in the garden. Did they work in the garden? They didn’t work in the garden. He had a cat. Did he have a cat? He didn’t have a cat. He was 10. Was he 10? He was not 10.1. They worked in the garden.
2. I was a student.

Was I a student?

I wasnt a student.


3. We made a cake. 

Did we make a cake?

We did’nt make a cake.


4. They saw a big car.

Did they see a big car?

They did’nt see a big car.


5. You were 10 years old.

Did you were 10 years old?

You did’nt were 10 years old.
Ընտրիր ճիշտ տարբեակը:
There are ….. pens on the table/ many, much/
Is there …. water in the glass? /some, any/
He drinks ….. coffee. /many, much/
There is ….. grass in the garden. /some, any/
There is …. snow in the yard. /many, much/
There is …. bread on the plate. /some, any/
There are …. trees in the garden. /many, much/
There isn’t …. coffee in the cup. /some, any/.

Սասունցի Դավիթ․ 1-ին

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

  1. Անծանոթ բառերը, արտահայտությունները բառարանի օգնությամբ բացատրիր:

Ահեղ-ահարկու, սարսափելի:

Ահարկու-ահեղ

Անվեհեր-անվախ

Ժառանգ-ժառանգություն ստացած կամ դրա իրավունքն ունեցող անձ:

Հոնք-ակնակապիճների վերևի մազերի կամարաձև շերտը, ունք:

Գահ- թագավորական զարդարուն բարձրադիր աթոռ:

Կամք-մարդկային հոգեբանության հատկանիշներից մեկը, որն արտահայտվում է իր առջև դրված
նպատակների՝ ձգտումների իրականացման հասնելու կարողությամբ՝ ունակությամբ։

Ավանդել- հաղորդել, պատմել:

  1. Դուրս գրիր Մհերին վերաբերող տողերն ու արտահայտությունները:

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.

Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,

  1. Ինչո՞ւ Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը:
  2. Մհերը ընդունեց առաջարկը , որպեսզի զավակ ունենա։

Սասունցի Դավիթը. 2-րդ մաս

Posted on 11 марта 2023 by Լուսինե Փաշայան

Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

5

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր…
Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի…
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում…
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը, բառակապալցությունները բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Կոռ-ընդհանուր հարկադիր ձրի աշխատանք:

Բովանդակ-բոլոր, ամբողջ, համայն:

Խարջ-հարկ, տուրք:

Շվաք-ստվեր

  1. Վերնագրի՛ր 4-րդ և 5-րդ հատվածները:
  1. Ի՞նչ կարծիք կազմեցիր Մելիքի մասին. ինչպիսի՞ն էր նա, բնութագրիր:

Մելիքը հզոր էր և անհաղթ

Երևան

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է։Այն աշխարհի հնագույն քաղաքներից է։Երևանը հիմնել է Արգիշտի Թագավորը։Այն անվանել է Էրեբունի:Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրում՝ Արարատ լեռան դիմաց։Երևանի մյուս կողմում է գտնվում քառագագաթ արագածը։Քաղաքի միջով հոսում են Հրազդան և Գետառ գետերը։Երևանի կենտրոնում է գտնվում Հանրապետության հրապարակը։Երևանը հարուստ է գեղեցիկ կամուրջներով և հուշարձաններով։Առանձնահատուկ է Հրազդանի ձորը, որը Երևանցիների ամառային հանգստի վայրերից մեկն է։Երևանի կլիման արևոտ է ու չոր,գարունը կարճատև է , իսկ շոգ ամառը տևում է 4 ամիս ։Սքանչելի է Երևանի արևոտ և ոսկե աշունը։

Առաջադրանքներ

1․Տեքստից դուրս գրել հատուկ անունները։

Երևանը , Հայաստանի , Հրազդան , Արարատյան , Էրեբունի, Հանրապետության, Արգիշտի , Արագած։

2․Տեքսիտ դուրս գրել բարդ բառերը։

Դաշտ-վայր , մայր-քաղաք , քառ-գագաթ , առանձնացող-հատուկ , հուշ-արձան ։

Մաթեմատիկա 16․03․2023

Գրետան մեծ է Նունեից , սակայն փոքր է Մարինեից և Կարնիեից։Կարնեն մեծ է Նունեից , սակայն փոքր է Մարներից և Անիից ։Անին մեծ է Մարնեից։

Դասավորիր աղջիկների անունները նրանց տարիքների նվազման կարքով ։

Անի

Մարինե

Կարինե

Գրետա

Նունե

Ուրբաթ օրը՝ ժամը 16-ին, Աննան մեկնեց տատիկի գյուղ՝ տատիկի տուն, և վերադարձավ 4 օր 20 ժ հետո։ Շաբաթվա ո՞ր օրը և ժամը քանիսի՞ն նա վերադարձավ տուն։

Չորեքշաբթի ժամը 12։00

9 կգ ձմերուկն արժե այնքան, որքան 6 կգ սոխը։ Աշոտը 4 կգ սեխի համար վճարել է 480 դրամ։ Հայկը որքա՞ն պիտի վճարի 5 կգ ձմերուկի համար։

ՏԵՂԱՆՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

Երբ նայում ենք հեռուն, մեզ թվում է, թե մի տեղ երկինքն ու երկիրը միանում են: Այդ երևակայական սահմանը, ուր երկինքն ասես միանում է երկրին, կոչվում է ՝ հորիզոնի գիծ, իսկ մինչև հորիզոնի գիծն ընկած տարածությունը, որ ընդգրկում է մեր հայացքը, կոչվում է հորիզոն: Հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը հորիզոնի կողմերն են:

Հիշու՞մ եք, թե ինչպես էիք որոշում հորիզոնի կողմերը:

Ի՞նչ պիտի անեք դրա համար:

Գիտե՞ք, որ…

Մարդիկ նկատել են, որ մենավոր ծառերի ճյուղերը հարավա­յին կողմից ավելի երկար ու փարթամ են աճում, քան հյուսիսից:

Քարերի ու ծառերի բների վրա քարա­քոսներն ու մամուռը սովորաբար հյուսի­սային կողմից են աճում:

Բլուրների հարավային լանջի ձյունն ավելի շուտ է հալվում:

Կողմնացույց — Մագնես անունով մի հովիվ մի անգամ զարմանքով նկատում է, որ ինչ-որ ուժ իրեն կանգնած տեղին է գամել: Պարզվում է՝ ապարը ձգում էր նրա կոշիկների ներբանի մեխերը:

Հովվի հայտնաբերած այս ապարը նրա պատվին մագնիս անվանեցին:

Մագնիս տեսել եք, չէ՞:

Ի՞նչ առարկաներ է ձգում:

Կատարենք մի փորձ

Վերցնենք մագնիսի կտոր և դանդաղ մոտեցնենք մետաղադրամնե­րին: Կտեսնենք, որ դրամներն ասես ցատկելով կպչում են նրան: Մագնիսի ուժն ազդում է առարկաների վրա, նույնիսկ առանց մագնի­սը նրանց հպելու: Այն տարածությունը, որի վրա ազդում է մագնիսի ուժը, կոչվում է մագնիսական դաշտ:

Մագնիսը մի կարևոր հատկություն էլ ունի, եթե թույլ տանք, որ մագնիսի կտորն ազատ շարժվի, ապա մի ծայրը միշտ դեպի հյուսիս ցույց կտա. մյուս ծայրը’՝ հարավ: Մագնիսի այս հատկության շնորհիվ  մարդիկ ստեղծել են կողմնացույցը: Այս պարզ սարքն ունի մագնիսե ազատ շարժվող սլաք, որը ճանապարհորդներին օգնում է որոշել ճիշտ ուղղությունը և չմոլորվել:

Հորիզոնի չորս հիմնական կողմերից բացի՝ կողմնացույցի վրա նշվում են նաև չորս միջանկյալ կողմերը՝ հյուսիս-արևելք, հարավ- արևելք, հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք:

Առաջադրանք

Ինչու՞ էր սլաքը շեղվել

Որովհետև մագնիս կար։

Մհերը, մեքենայի դռանը հենված, փորձում Էր կողմնացույցով որոշել ճանապարհը: Բայց նկատեց, որ կողմնացույցի սլաքը շեղվել Էր՝ հյուսիսը ցույց չէր տալիս: Ի՞նչն էր պատճառը:

Որովհետև մեքենայի դռան մոտ շատ մետաղ կար և այդ ազդում էր մագնիսի վրա։

Որոնք են հորիզոնի կողմերը։

Հարաֆ,Հյուսիս,Արևմուտք,Արևելք։

Որոնք են հորիզոնի միջանկյալ կողմերը։

Հյուսիս-արևելք, հարավ- արևելք, հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք:

English

Անծանոթ բառեր

yesterday-երեկ

still-դեռ

present-նվեր, ներկա

telegram-հեռագիր

say-ասել

aunt-հորաքույր, մորաքույր

in the afternoon-կեսօրին

thank-շնորհակալություն հայտնել

sit, sat-նստել

candle-մոմ

drink, drank-խմել

different-տարբեր

Հիշել՝

Այսօր Today Երեկ Yesterday

say                                             said

sit                                                sat

drink                                     drank

Այս նախադասությունները գրիր անցյալով /այնուհետ դարձրու հարցական և ժխտական/

He gave him a present.

Did he give him a present?

He didn’t give him a present.

They played different games.

Did they play different games?

They didnt play different games.

The children ate the cake.

Did the children eat the cake?

The children didnt eat the cake.

I had a good time.

Did I have a good time?

I didnt have a good time

We worked hard.

Did we work hard?

We didnt work hard.

She said goodbye.

Did she say goodbuy?

She didnt say goodbuy.

Պատասխանելով այս հարցերին գրիր փոքրիկ պատում «My birthday party» վերնագրով /պատումը առանձին հղումով տեղադրիր բլոգում

When is your birthday?

What presents do you usually get?

Do your friends come to your birthday party?

Do you have a birthday cake?

Do you have a good time?

My birthday is on the 17th Dectember.I like my birthday very much.I usually get interesting present suchas drawing sets, books beaty sets and clhouts.My reletivs and friends come to my br. party.My br. cake are always beautiful sweet and tasty.I uauslly have a good time and I get many good present on my birthday party.

Մաթեմատիկա 13․03․2023

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Ավտոբուսը առաջին 2 ժամում ընթացավ 70կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ 2 ժամում՝ 10կմ/ժ-ով արագ։ Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոբուսը այդ 4 ժամում։

70 x 2 = 140

70 + 10 = 80

2 x 80 = 160

140 + 160 = 300

Բ. Հայկը 2 ժ գնաց ավտոբուսով 70կմ/ժ արագությամբ, այնուհետև 3ժ գնաց հեծանիվով՝ 8 կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 5 կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել Հայկը։

70 x 2 = 140

8 x 3 = 24

140 + 24 + 5 = 169

2-րորդ տարբերակ

70 x 2 + 8 x 3 + 5 = 169

Գ. Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1200կմ ճանապարհ։ Առաջին օրը նա գնաց 4 ժ, իսկ երկրորդ օրը՝ 4ժ-ով ավելի։ Որքա՞ն ճանապարհ անցավ նա երկրորդ օրը:

4 + 4 = 8

4 + 8 = 12

1200 : 12 = 100

8 x 100 = 800

Դ.  Միևնույն վայրից  միաժամանակ միևնույն ուղղությամբ շարժվեցին երկու հեծանվորդ։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2 ժ հետո, եթե նրանցից մեկի արագությունը 7կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 9կմ/ժ։

2 x 7 = 14

2 x 9 = 18

18 + 14 = 32

Փաստեր Ե․Չարենցի մասին

1․Եղիշե Չարենցի իսկական ազգանունը Սողոմոնյան է։

2․Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թ․Կարս քաղաքում մարտի 13։

3․Մահացել է 1937 թ նոյեմբերի 27, 40 տարեկանում։

4․Ունեցել է երկու դուստր՝ Արփենիք Չարենց, Անահիտ Չարենց։

Ես իմ անուշ Հայաստանի․Առաջադրանքներ

1․Լրացնել բաց թողնված բառերը։

Արևահամ բար

Լացակումած լար

ծաղիկներ

Նաիրյան աղջիկներ

Հեզաճկուն պար

Մուգ երկինք

Ջինջ ջրեր

Լուսե լիճ

Վիշապաձայն բուք

Անհյուրընկա պատեր

Հնամյա քաղաքներ

Հազարամյա քար

Երկաթագիր գրքեր

Արյունաքամ վերքեր

Լուսապսակ ճակատ

Ճերմակ գագաթ

2․Ո՞ր քառատողը ամենից շատ քեզ դուր եկավ։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

3․Ինչ տրամադրություն ունի բանաստեղծությունը։Ի՞նչ ես զգում այն կարդալիս։

Բանաստեղծությունը Հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո մասին է, այն կարդալիս զգում եմ կարոտ և տխրություն։

4․Նշիր քեզ համար հայաստանի յոթ հրաշալիքները։

1․Մայր Հայաստանի արձանը։

2․ Տաթևի վանք։

3․Գառնու Հեթհանոսական տաճար։

4․Նորավանք։

5․Մատենադարան։

6․Էջմիածնի Մայր Տաճար։

7․Ամբերդ ամրոց։